Instagram միկրոբլոգների ծառայությունն արդեն մատչելի կլինի գովազդի համար: Առաջին հերթին դա կվերաբերի ամերիկյան օգտատերերին:
Instagram-ը մինչև օրս վճարովի գովազդ չի տեղադրել: Էմիլի Ուայթի՝ Instagram-ում նոր օպերացիոն տնօրենի պաշտոնին անցնելուց ի վեր լուրեր են պտտվում, որ Instagram-ը կսկսի վաստակել գովազդի հաշվին:
«Մենք մեծ գաղափարներ ունենք ապագայի համար, և դրանց մի մասը Instagram-ը կայուն բիզնեսի վերածելն է: Առաջիկա ամիսներին դուք, հնարավոր է, Instagram-ի նորությունների ժապավենում կկարողանաք տեսնել գովազդ, եթե ապրում եք ԱՄՆ-ում: Նորություն կլինի տեսնելը այն ապրանքանիշների լուսանկարները և տեսահոլովակները, որոնց դուք չեք հետևում, ուստի մենք անհապաղ կսկսենք»,- նշվում է ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ:










































