Երկու օր առաջ «ժողովուրդ»-ը «Դասախոսների գրքեր «նաղդելու» բիզնեսը» հոդվածում անդրադարձել էր տարբեր բուհերի դասախոսների կողմից ուսանողներին ստիպողաբար գրքեր վաճառելու երևույթին: Ներկայացնելով ուսանողների բողոքները՝ հրապարակել էր նաև նրանց կողմից նշված դասախոսների անուններ, որոնց շարքում էր նաև ԵՊՀ լրագրության ֆակուլտետի դասախոս Աստղիկ Ավետիսյանը: Ուսանողն Ա. Ավետիսյանի մասին մասնավորապես նշել էր. ««PR-ը լրագրության մեջ» գիրքն արժե 1600 դրամ: Իր անձնական աշխատությունն է, ուզենք-չուզենք գնում ենք: Կոնկրետ ինձ խնդիրներ պետք չեն»:
Թերթի այդ հոդվածին հաջորդել է Ա. Ավետիսյանի հեռախոսազանգը խմբագրություն, նա բորբոքված բացատրում էր, որ երբևէ չի ստիպել ուսանողներին գիրք գնել: Մինչդեռ «գրքեր վաճառելու» բիզնեսը բավական տարածված երևույթ է հայաստանյան բուհերում և այնքան բացահայտ, որ նույնիսկ ռեկտորները զլանում են ամաչել:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:









































