Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը «Աոավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՄՄ-ին ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարության դրդապատճառներին՝ նշել է, որ «զարմանալի է Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի լռությանը»:
«Ինչպե՞ս բացատրել այդ լռությունը… Դուք որպես լրագրողներ՝ հարցրեք նրանց՝ ի՞նչ են մտածում այս ամենի մասին, ո՞րն է նրանց դիրքորոշումը: Եթե ստորագրվի ՄՄ-ին անդամակցելու փաստաթղթերը, արդյոք վարչապետը պետք է փոխվի՞, և պետք է վերադառնա Ռոբերտ Քոչարյա՞նը… Սա՞ է տարբերակը: Արդյոք Պուտինի նպատակը Սերժ Սարգսյանի իշխանությունը թուլացնելը չէ՞ր… Քոչարյանը, որը փորձում է արդեն մի քանի տարի վերադառնալ քաղաքական ասպարեզ, ինչո՞ւ չի խոսում որպես նախկին նախագահ»,- հարցրել է փորցագետը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Photolure-ի







































