Ըստ «Հրապարակ» օրաթերթի աղբյուրների՝ նախորդ ամռանը, երբ ձևավորվում էին ԱԺ հանձնաժողովներն ու միջազգային պատվիրակությունները, պայմանավորվածություն Էր ձեռք բերվել, որ ԵԽԽՎ պատվիրակությունում փոքրաթիվ խմբակցությունները ռոտացիոն կարգով պետք է փոխարինեն միմյանց՝ տարին մեկ անգամ: Ըստ այդմ՝ սեպտեմբերին «ժառանգության» ներկայացուցչին պետք է փոխարիներ ՕԵԿ ներկայացուցիչը, սակայն նման փոփոխություն տեղի չի ունեցել: Հանձնաժողովը մեկ տարի անց նույն պատվիրակությամբ մեկնել է Ստրասբուրգ:
Երեկ թերթը փորձել է Դավիթ Հարությունյանից ճշտել, թե ինչ կարգով պետք է ընթանար ռոտացիան, ինչու չի ընթացել, Դավիթ Հարությունյանի հեռախոսին պատասխանողը ասել է, որ պրն Հարությունյանը Հայաստանում կլինի շաբաթ երեկոյան:









































