Արգենտինայում դատախազությունը պահանջել է նախկին նախագահ Ֆերնանդո դե լա Ռուային դատապարտել 6 տարվա ազատազրկման՝ 2000-ին սենատորներին կաշառելու մեղադրանքով: Այս մասին գրում է BBC-ն:
Հետաքննության վարկածով՝ դե լա Ռուան կարգադրել է վճարել խորհրդարանի 5 ընդդիմադիր պատգամավորների, որպեսզի նրանք քվեարկեն կառավարության կողմից ներկայացված նոր աշխատանքային օրենսգրքի օգտին:
Նախկին սենատորներին, ինչպես նաև կառավարության այն ժամանակվա մի քանի այլ անդամների ևս սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում այս գործով:








































