Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը դարձել է հայկուի երկրորդ ժողովածուի հեղինակ, հաղորդում է RIA Novosti-ն:
Վան Ռոմպեյը ճապոնական պոեզիայի մեծ սիրահար է, իսկ հայկու ստեղծագործությունները նրա տարերքներից են: Հայկուի առաջին ժողովածուն, որը Վան Ռոմպեյը հրատարակել է 2010 թ., մեծ հաջողություն է ունեցել:
Երկրորդ հատորը, որը վաճառքի է հանվել հինգշաբթի, ներառում է 32 եռատող բանաստեղծություն` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և ճապոներեն:
Գիրքը հրատարակվել է սահմանափակ քանակությամբ և արժե 16.95 եվրո: Հեղինակը լրագրողներին խոստովանել է, որ հայկու գրելը հանգստություն է պարգևում իրեն:
«Ես հայկուն պատկերացնում եմ նախքան քնելը: Եթե առավոտյան հիշում եմ այն, գրի եմ առնում» ,- ասել է Վան Ռոմպեյը:










































