Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Կոպենհագեն»-ի դեմ խաղում «Ռեալ»-ի դարպասը պաշտպանում էր թիմի ավագ ու խորհրդանիշ Իկեր Կասիլյասը: Ինչպես իսպանական լրատվամիջոցներն էին բնութագրել, «Արքան դեռ ասելիք ունի»: Կասիլյասը խաղի վերջին րոպեներին ֆանտաստիկ սեյվերի շարք ցույց տվեց:









































