Բրիտանական The Sun պարբերականը որոշել է ստուգել՝ ինչ կլինի, եթե ներքնազգեստի գովազդում նկարահանվեն սովորական տղամարդիկ: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Նորաձև բրենդները, լուսանկարիչներն ու դիզայներներն արդեն 1 տարի չէ, որ պայքարում են հանուն բնական գեղեցկության ոչ միայն կյանքում, այլև` գովազդում: Սակայն մինչև վերջերս «բնական գեղեցկություն» արտահայտությունը վերաբերում էր բացառապես կանանց:
Այս անարդարությունը որոշեց ուղղել TheSun-ն ու իր 4 համարձակ ընթերցողներին հրավիրեց մասնակցելու ֆոտոշարքի:















































