Ֆրանսիայի խորհրդարանը միաձայն ընդունել է օրենք՝ նախատեսված անկախ գրախանութները Amazon համացանցային հսկայի մրցակցությունից պաշտպանելուն:
Amazon-նն այլևս չի կարող Ֆրանսիայում գրքերի զեղչեր առաջարկել՝ դրանց անվճար առաքման հետ:
Ֆրանսիայում գոյություն ունեն ավելի քան 3000 անկախ գրախանութներ՝ եռակի շատ, քան Մեծ Բրիտանիայում: Ֆրանսիայի մշակույթի նախարարը վերջերս հանդես էր եկել Amazon-ի քննադատությամբ՝ ասելով, որ ընկերությունն օգտվում է ԵՄ միասնական շուկայի կանոններից՝ գործարքներ կատարելով Լյուքսեմբուրգում գտնվող հոլդինգի միջոցով և վճարելով ավելի քիչ հարկեր:






































