Sunday, 21 06 2026
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ

Մեծ սուտը մեծ սկանդալի կողքին

Զարուհի Փոստանջյանի հարցի շուրջ ստեղծված աղմուկը խլացրեց Ազգային ժողովում նույն օրն արված մի հայտարարություն, որի հեղինակը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Ի պատասխան ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցի՝ հայ-ռուսական գազային պայմանագիրը տրամադրելու վերաբերյալ, Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ պայմանագիր դեռ չկա ու երբ լինի, այն անպայմանորեն ներկայացվելու է պատգամավորներին:

Թվում է, որ հասարակության ուշադրությունը պետք է գրավեր այս հայտարարությո՛ւնը, ոչ թե Զարուհի Փոստանջյանն ու նրա հարցը: Սակայն հասարակությունը անհաղորդ մնաց: Մինչդեռ, խորհրդարանում երեկ պարզվեց, որ առնվազն էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ամիսներ շարունակ հրապարակավ սուտ է խոսել, իսկ կառավարությունը, իշխանությունը ամբողջությամբ ուղղակի լսել է նրա սուտը և չի փորձել փակել ստախոսի բերանը: Այսինքն՝ Արմեն Մովսիսյանը մի քանի ամիս է՝ գազի գնի թանկացման «ՀայՌուսգազարդի» հայտին զուգահեռ հայտարարում է, թե կոնկրետ չի հիշում՝ երբ է Ռուսաստանը թանկացրել Հայաստանի գազը, բայց դա եղել է ընտրություններից հետո: Նկատենք, Արմեն Մովսիսյանը չէր ասում, թե թանկացման հայ-ռուսական պայմանագիր դեռ չկա, ի՜նչ թանկացում, ի՜նչ բան: Նա ընդամենը ասում էր, որ չի հիշում, թե կոնկրետ որ օրն էր թանկացումը: Եվ այս ամենը Մովսիսյանը ասել է մի քանի անգամ ու հրապարակավ:

Այսինքն՝ իշխանությունից մեկն ու մեկը գոնե մեկ անգամ սա լսած պետք է լիներ և Արմեն Մովսիսյանին պետք է ասած լիներ՝ լսիր, գազի թանկացման պայմանագիր դեռ չկա, ի՞նչ ես ասում, թե չես հիշում կոնկրետ օրը: Բայց ոչ մեկը Արմեն Մովսիսյանին չէր խանգարում նույն բանը կրկնել մի քանի անգամ: Ոչ մեկը չխանգարեց նաև «ՀայՌուսգազարդին»՝ հայտ ներկայացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, թե իբր գազը թանկացել է, և մենք էլ ստիպված թանկացնելու ենք: Ընդ որում՝ նույն վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ չհայտարարեց, թե՝ ա՛յ «ՀայՌուսգազարդ», ախր, դեռ գազի գնի պայմանագիր չկա, սպասի՛ր, երբ կլինի, այն ժամանակ էլ կներկայացնես թանկացման հայտը: Ավելին՝ Տիգրան Սարգսյանը նույնիսկ հայտարարեց, որ կառավարությունը կսուբսիդավորի թանկ գազի 30 տոկոսը:

Այսպիսով՝ տեղի է ունեցել հասարակության հանդեպ մեծ խաբեություն, քանի որ հիմա պարզվում է, որ գազի գնի նոր պայմանագիր չկա: Ընդ որում՝ չի հայտարարվում, որ կա նոր գնի սահմանման որևէ այլ իրավական փաստաթուղթ: Հետևաբար, կա՛մ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իշխանությունը պարզապես ամենացինիկ ձևով խաբել է, կամ էլ հայ-ռուսական հարաբերությունները բարձրացել են որակապես լիովին այլ մակարդակի, և այստեղ արդեն փաստաղթղթերի կարիք չի զգացվում: Թեև Ռուսաստանում նույնիսկ ներքին սուբյեկտների հետ հարաբերություններում փաստաթղթերն անխուսափելի են, և եթե Հայաստանի վրա Ռուսաստանը գազը ներկայումս ավելի թանկ է հաշվում՝ առանց որևէ պայմանագրի, ապա դա նշանակում է, որ Հայաստանին նույնիսկ ավելի ցածր են համարում, քան սեփական դաշնային սուբյեկտներին:

Իշխանությունը թող գոնե այս հարցին անկեղծ պատասխանի՝ հիմա խաբե՞լ են ժողովրդին, թե՞ իսկապես թանկ են վճարում, սակայն առանց որևէ թղթի:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում