Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում ուսանողների սպանության 45-րդ տարելիցի օրը տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ: Ձերբակալվել է 50 մարդ, 20 մարդ անկարգությունների հետևանքով ստացել են վնասվածքներ:
Իրենց անարխիստ համարող բազմաթիվ խմբերը ի հիշատակ ուսանողների անցկացված երթի ժամանակ բախվել են ոստիկանների հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով տեղի իշխանություններին:
Բացի այդ՝ որոշ ցուցարարներ հարձակվել են Բարեփոխումների պողոտայի վրա գտնվող խանութների ու բանկերի վրա:
Ներկայում իրավիճակը վերահսկում են Մեքսիկայի իրավապահ մարմինները: Երկրի ներքին գործերի նախարար Խորխե Սերանոն Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ անկարգությունների արդյունքում 20 ոստիկան վնասվածք է ստացել:
Հիշեցնենք, որ 1968թ. հոկտեմբերին Մեխիկոյում Օլիմպիական խաղերի նախօրեին մայրաքաղաքի ոստիկանության ու հատուկ ծառայությունների գործակալների կողմից կրակ էր բացվել ցուցարար ուսանողների վրա:
Պաշտոնական տվյալներով՝ այդ ակցիայի ժամանակ զոհվել է 30 երիտասարդ:










































