Լոնդոնի «Արսենալ»-ը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Արսեն Վենգերին: Համաձայնագիրը կգործի 3 տարի: Այդ մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ ֆրանսիացին պատրաստ է ընդունել ակումբի առաջարկը: Վենգերի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով տարեկան 8 մլն ֆունտի: Ներկայումս նա ստանում է 7.5 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ Վենգերի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2014թ. հուլիսի 1-ին: Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ ֆրանսիացի մասնագետը հաջորդ մրցաշրջանից գլխավորելու է ՊՍԺ-ն:





































