Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը հոկտեմբերի 2-ի երեկոյան վստահության քվե է տվել կոալիցիոն կառավարությանը՝ վարչապետ Էնրիկո Լետայի գլխավորությամբ: Կառավարությանն աջակցել են պալատի 435 պատգամավորներ, դեմ են քվեարկել 162-ը՝ հաղորդում է Reuters-ը:
Վստահության քվեին կողմ են եղել Լետայի կողմնակիցները՝ Դեմոկրատական կուսակցությունից, ինչպես նաև նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցության անդամները:
Հոկտեմբերի 2-ին ավելի վաղ կառավարությանը վստահություն է հայտնել նաև Սենատը: Խորհրդարանի վերին պալատում Լետային աջակցել են 235 սենատորներ, դեմ են եղել 70-ը:











































