Monday, 15 06 2026
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարի Յովանովիչի հրաժեշտի խոսքը

Հարգելի բարեկամներ,

Երեք տարի որպես ԱՄՆ դեսպան պաշտոնավարելուց հետո այս ամռանը ես մեկնում եմ Հայաստանից: Ինձ համար պատիվ էր ներկայացնել իմ երկիրն ու աշխատել այսքան տաղանդաշատ մարդկանց հետ Հայաստանում: Ես հեռանում եմ խառը զգացողություններով. մի կողմից ուրախ եմ վերադառնալ ԱՄՆ՝ դեպի ընտանիք և ընկերներ, մյուս կողմից տխուր եմ հեռանալ այս գեղեցիկ երկրից այս պատմական պահին:

Հավատացած եմ, որ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը հպարտանալու շատ բան ունեն: Հայ-ամերիկյան հարաբերությունները խարսխված են ժողովրդավարության, բարեկեցության ու խաղաղության ընդհանուր համոզմունքի շուրջ, և այս երկրում ուր էլ գնայի, ամենուր կային մեր հաջող համագործակցության օրինակներ: Ես խոսել եմ քաղաքացիների շահերի պաշտպանությունն իրականացնող իրավաբանների հետ Արմավիրում, ովքեր օգնում էին մարդկանց կենսաթոշակային իրավունքների ապահովման հարցում, տեսել եմ հանրային առողջապահության ոլորտի բարելավմանն ուղղված մեր համատեղ ջանքերի պտուղները Վանաձորի ծննդատանը և հիացմունք եմ ապրել տեսնելով Կապանի կամավորների նվիրվածությունը բնապահպանական հարցերին:

Հայաստանում գտնվելու երեք տարիների ընթացքում ես ականատեսն եմ եղել մի շարք զարգացումների, որոնք ընդգծում են մեր ամուր կապերն ու միասին պայծառ ապագա կերտելու մեր հանձնառությունը:

Մեկ տարի առաջ նախագահ Օբաման հրավիրեց նախագահ Սարգսյանին մասնակցելու Միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին Վաշինգտոնում՝ցույց տալով, որ Միացյալ Նահանգները Հայաստանին համարում է լավ գործընկեր զանգվածային ոչնչացման զենքերի տարածումը կանգնեցնելու ճանապարհին: Անցյալ տարի, Հայաստանի Հանրապետության սահմանադրության օրը այստեղ էր գտնվում պետքարտուղար Քլինթոնը, ով 18 տարվա ընթացքում առաջին պետքարտուղարն էր, որ եղավ Երևանում: Այդ գեղեցիկ ամառային օրը պետքարտուղար Քլինթոնի երեկոյան զբոսանքը Հյուսիսային պողոտայով խորհրդանշեց բաց ու ինքնաբուխ փոխանակումը, որ պետք է տեղի ունենա ժողովրդի և իր կառավարության միջև:

ԱՄՆ կառավարության ծրագրերը Հայաստանում օժանդակել են երկրի կայուն զարգացմանը՝ մրցունակությունը բարձրացնելու, հաստատությունները ամրապնդելու, սոցիալ-առողջապահական ծառայությունների որակը բարելավելու, քաղաքացիական հասարակությանն ավելի մեծ իրավասություններով օժտելու ճանապարհով: ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ վերանորոգվել են Հայաստանի առավել կարիքավոր գյուղական բնակավայրերի բժշկական կետերի ու ամբուլատորիաների երկու երրորդը, մոբիլիզացվել են քաղաքացիական հասարակության խմբերի ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում: Ավարտին է մոտենում Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի 180 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրերի իրականացումը ուղղված երկրի հիմնական ջրանցքների ու ոռոգման համակարգերի բարելավմանը, որի շահառուներն են 350 գյուղական համայնքների 420,000 բնակիչներ:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը գովելի առաջընթաց է գրանցել է մարդկանց թրաֆիկինգ հանցագործության դեմ պայքարում: Հայաստանը ի ցույց է դրել, որ հավատարիմ է գլոբալ անվտանգության ապահովման իր հանձնառությանը՝ հայկական զորախմբեր ուղարկելով Աֆղանստան և ուժեղացնելով Հայաստանի արտահանման վերահսկողության ռեժիմը: Թուլացել են հանրահավաքների ազատության նկատմամբ սահմանափակումները: 2008 թ. մարտի 1-ի հետընտրական դեպքերին առնչվող գործողությունների համար անազատության մեջ հայտնված քաղաքացիների նկատմամբ կիրառվել է համաներում, կամ նրանք վաղաժամկետ ազատ են արձակվել:

Այնուամենայնիվ առջևում դեռ շատ մարտահրավերներ կան և Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանին իր առավելագույն ներուժին հասնելու հարցում: Միացյալ Նահանգները վճռականորեն պատրաստ է օժանդակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք շարունակում ենք օժանդակել հայ-թուրքական հաշտեցմանը թե´ այստեղ, թե´ Անկարայում: Նորություն չի լինի թերևս այն, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել ժողովրդավարության կայացմանը, որը Ամերիկայի հիմնադիր սկզբունքն է և հիմնարար գործոն է Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացման համար: Մենք աշխատում ենք կառավարության և տեղական գործընկերների հետ օգնելու Հայաստանում ժողովրդավարության կայացմանը՝ օրենքի գերիշխանության, արդյունավետ կառավարման և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի խթանման ճանապարհով: Առաջիկա ընտրությունները հնարավորություններ են ընձեռում Հայաստանի ժողովրդավարության հանդեպ վստահությունը լայնորեն վերականգնելու համար: Իրենց ժողովրդավարական ձգտումները կյանքի կոչելու համար քայլեր պետք է ձեռնարկեն հենց հայաստանցիները, իսկ ամերիկյան ժողովուրդը պատրաստ է օգնել Հայաստանի ժողովրդին այս պահը հանուն առաջընթացի օգտագործելու հարցում:

Բնական է, որ մեր երկու երկրները չեն կարող համակարծիք լինել բոլոր հարցերում, սակայն ժողովրդավարության, բարեկեցության և խաղաղության մեր ընդհանուր համոզմունքը ուղենիշ կծառայի մեր հետագա համագործակցության համար: Ես հեռանում եմ Հայաստանից վստահ լինելով, որ մեր հարաբերությունները կշարունակեն խորանալ, և մենք միասին կգտնեք նոր ուղիներ կերտելու ապագա, որ շահավետ կլինի բոլորիս:

Հարգանքով՝
Մարի Լ. Յովանովիչ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում