Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ Մարկո Ռոյսը չի հեռանա ակումբից:
«Ռոյսը իրեն շատ լավ է զգում Դորտմունդում, իսկ թիմը շատ լավ է զգում` կազմում ունենալով նրան: Ռոյսի, ակումբի ու քաղաքի հարաբերությունները շատ ավելի մոտ են, քան Գյոտցեի դեպքում, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ նա կմնա թիմում:
Մարկոն ծնվել է այստեղ, այստեղ է ապրում նրա ընտանիքն ու նրա ողջ կյանքը կապված է այս քաղաքի հետ: Վստահ եմ, որ Ռոյսը գիտի` «Բորուսիա»-ն իր համար իդեալական ակումբ է»,- ասել է Վատցկեն:







































