Նախորդ շաբաթ «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ չի ցանկանում խոսել ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին: Հիշեցնենք` մասնագետի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2014 թվականի հունիսը:
Այնուամենայնիվ, Sportmediaset-ի տեղեկությունների համաձայն` ակումբի խոշոր բաժնետեր Իվան Գաձիդիսը մտադիր է հանդիպել ֆրանսիացի մասանգետի հետ առաջիկա օրերին` նոր պայմանագիրը քննարկելու նպատակով:
Գաղտնիք չէ, որ Վենգերի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն, իսկ որոշ տեղեկությունների համաձայն` նաև «Ռեալ»-ը:






































