Չորեքշաբթի անհայտ անձը խորվաթական Սփլիթ քաղաքում հարձակվել է Նիդերլանդների հյուպատոս Սիլվան Կոնդիչի վրա՝ կնոջը հասցնելով առնվազն տասը դանակի հարված գլխի և պարանոցի հատվածում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Հաղորդվում է, որ 72-ամյա կինը ծանր վիճակով հոսպիտալացվել է: Հարձակումը տեղի է ունեցել Կոնդիչի աշխատանքային գրասենյակում: Ենթադրվում է, որ չարագործները հարվածել են դանակով: Ձեռքի վրայի կտրվածքները վկայում են այն մասին, որ նա փորձել է պաշտպանվել:
Ոստիկանությունը հաստատել է հարձակման փաստը, հանցագործին որոնում են:









































