Դորտմունդի «Բորուսիա»-ն պատրաստ է ձեռք բերել նաև Պյեր Էմերիկ Օբամեյանգի եղբոր՝ Վիլլի Օբամեյանգի տրանսֆերը:
Ինչպես գիտեք, Պյերը դորտմունդյան ակումբ էր տեղափոխվել 2013թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
26-ամյա Վիլլին, ով հարձակվողական ոճի կիսապաշտպան է, հանդես է եկել «Միլան»-ի երկրորդ թիմի կազմում, սակայն այդպես էլ չի կարողացել տեղ զբաղեցնել հիմնական թիմի կազմում ու վարձավճարով հանդես է եկել մի շարք թիմերում:
2013թ.-ից նա խաղում է «Սենտ Էտյեն»-ի երկրորդ թիմում:








































