Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ չի պատրաստվում մտափոխվել և վերսկսել մարզչական կարիերան:
«Չեմ պատրաստվում վերսկսել մարզչական կարերաս: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հուսալի ձեռքերում է: Թիմը գլխավորում է բարձրակարգ մարզիչ՝ ի դեմս Դեյվիդ Մոյեսի:
Հիմա ես նոր կյանք ունեմ: Ցանկանում եմ վայելել ժամանակս»,- հայտարարել է Ֆերգյուսոնը:






































