Աշխարհի 2014 թ. առաջնության որակավորման փուլի Իտալիա-Հայաստան հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել անգլիացի Մայքլ Օլիվերը:
Նրա օգնականները կլինեն Ստյուարտ Բուրտը և Ջոն Հերբերտ Դարեն Ինգլանդը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Անդրե Մարիները:
Հիշեցնենք, որ Իտալիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա Իտալիայի Նեապոլ քաղաքի «Սան Պաոլո» մարզադաշտում՝ հոկտեմբերի 15-ին և կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:
ՀՖՖ մամլո ծառայություն:




































