Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը համաձայն է, որ թիմին չի հաջողվում համապատասխան մակարդակ ցուցադրել:
Ֆուտբոլիստը նշել է, որ արդյունքները, որոնք դեռևս չեն գոհացնում ակումբին ու երկրպագուներին, մեծ նշանակություն ունեն:
«Աստված տա, որ մենք հասկանանք, թե ինչ է կատարվում որքան հնարավոր է արագ: Նախամրցաշրջանային մարզումների և խաղերի ժամանակ դրական արդյունքներ էինք գրանցել: Հիմա պետք է միասնական լինենք: Իհարկե, հասկանում ենք, որ վատ ենք խաղում և մարդիկ դժգոհ են: Սակայն ստեղծված իրավիճակից առայժմ ելք չենք գտնում: Ֆուտբոլում կարևորն արդյունքներն են, և երբ նրանք դրական չեն, բանավեճեր են սկսվում»,- նշել է Ռամոսը:







































