Կատալոնական «Բարսելոնա»-ն Չեմպիոնների Լիգայում տոնած արտագնա հաղթանակների թվով կրկնեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ռեկորդը:
«Սելթիկ»-ի նկատմամբ 0:1 հաշվով հաղթանակը 39-րդն էր կատալոնական ակումբի ակտիվում: Այնուամենայնիվ, հոկտեմբերի 2-ին Դոնեցկի «Շախտյոր»-ի դեմ խաղի արդյունքում «Յունայթեդ»-ը կարող է նոր ռեկորդ սահմանել:
Եվս մեկ նվաճում ունեցավ իսպանացի կիսապաշտպան Չավին: Նա ՉԼ-ում տոնեց 79-րդ հաղթանակը և այդ ցուցանիշով հավասարվեց Ռաուլին:









































