Հայտնի դիզայներ Մարկ Ջեյքոբսը կարող է դադարեցնել համագործակցությունը Louis Vuitton նորաձևության տան հետ, որի դիզայներն է 1997-ից, գրում էThe Wall Street Journal-ը:
Ջեյքոբսի պայմանագիրը` որպես Louis Vuitton-ի դիզայների, լրանում է մոտ ապագայում:
Պայմանագրի ժամկետի երկարացման մասին լուրերի բացակայությունը նշանակում է, որ նորաձևության տան քաղաքականությունը ենթադրում է նաև առաջատար դիզայների փոփոխություն:
Ընկերությանը մոտ կանգնած աղբյուրների տեղեկություններով՝ Բեռնար Առնոն բանակցություններ է վարում ապագա դիզայների հետ:









































