«Չելսի»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը ծնկի վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 2-րդ տուրի «Ստյաուա»-ի դեմ հանդիպմանը: Ֆուտբոլիստը բաց կթողնի շուրջ երկու շաբաթ: Այդ մասին հայտնել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Մեր բժիշկը չի կասկածում, որ Տորեսի ծնկի վնասվածքն այնքան էլ բարդ չէ: Ավելի ստույգ տեղեկություններ կիմանանք ֆուտբոլիստի` բժշկական խորացված հետազոտություն անցնելուց հետո:
Արդեն պարզ է, որ Տորեսը չի մասնակցի «Նորվիչ»-ի դեմ հանդիպմանը և բաց կթողնի ազգային թիմի երկու խաղերը: Եթե ապաքինումը հաջող ընթանա, ապա, կարծում եմ` ֆուտբոլիստը շարք կվերադառնա շուրջ 15 օր անց»,- ասել է պորտուգալացի մասնագետը:








































