Wednesday, 17 06 2026
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են

Արաբկիր-Լոռու մարզ համագործակցության հերթական միջոցառումը բարեգործական շեշտադրում ուներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ դեռևս նախորդ տարեսկզբին Երևան քաղաքի վարչական շրջանների և Հայաստանի մարզերի միջև բարեկամության և համագործակցության ծրագրերի սկիզբ դրվեց: Այս համատեքստում օրերս, արդեն հերթական այցելությամբ Լոռու մարզում էր Արաբկիր վարչական շրջանի պատվիրակությունը՝ վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀԿ Արաբկիր տարածքային կազմակերպության կանանց խորհրդի անդամները, վարչական շրջանի կրթօջախների տնօրեններ:

«Միանշանակ ողջունելի է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած մայրաքաղաքի վարչական շրջաններ- մարզեր բարեկամության ու գործակցության ծրագիրը, և ես ուրախ եմ փաստելու, որ Արաբկիրի ու մեր մարզի միջև այդ հարաբերությունները գնալով ավելի խորն ու ընդգրկուն են դառնում: Այս անգամ էլ նախապես քննարկել էինք, թե ինչ ուղղվածություն ունենա այցելությունը, որպեսզի առավել նպատակային ու օգտակար լինի»,- մարզպետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

«Մարզերի հետ բարեկամության ու գործակցության ծրագիրը քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում է: Քաղաքապետը տեղյակ է մարզերի կարիքների մասին, և հենց այդ կարիքներն էլ, լինեն դրանք նյութական, գործնական, կրթական կամ որևէ այլ, հիմք են հանդիսանում մեր հերթական այցելությունների ծրագրերը կազմելիս»,- իր հերթին նշել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը:

Այս այցելությունը, օրինակ, համընկել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած «Դու մենակ չես» խորագրով բարեգործական ակցիային, ուստի այն ևս բարեգործական շեշտադրում ուներ:

Քաղաքապետի հոգածությամբ անակնկալներ էին սպասում Վանաձորի մանկատան, խնամքի կենտրոնի, օժանդակ դպրոցի բոլոր փոքրիկ բնակիչներին: Արաբկիր վարչական շրջանի հ. 130 դպրոցի սաներն իրենց հերթին սեփական ձեռքով նվերներ էին պատրաստել երեխաների համար: Մանկատան տնօրենն ու սաները մայրաքաղաքից եկած հյուրերին հպարտությամբ ցույց են տվել երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի տնկած եղևնին, որին, ինչպես սաներն են ասել, առանձնահատուկ խնամքով են վերաբերվում:

Վանաձորի հատուկ դպրոցի մարզադահլիճը համալրվել է մարզագույքով, որի կարիքը, ինչպես նշել է տնօրենը, դպրոցը շատ ուներ: Նախորդ այցելությանը արաբկիրցիները Երևանի քաղաքապետարանի կողմից մարզպետարանին հարակից այգու համար «Երևան-Վանաձոր» գրառումով գեղեցիկ նստարաններ էին բերել, այս անգամ՝ դեկորատիվ աղբամաններ:

Բարեկամ վարչական շրջանի ներկայացուցիչների այցը եզրափակվել է մայրաքաղաքի և Վանաձորի շնորհալի երեխաների, երաժշտական ու արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ համատեղ համերգային ծրագրով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում