Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարդինալների փակ նիստում նշել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու թերությունները՝ գրում է The New York Times-ը:
Նա եկեղեցուն մեղադրել է բյուրոկրատիայի ձգտման մեջ մեջ՝ նշելով, որ հաճախ այն գլխավորում են «նարցիսներ, որոնք չափազանց շատ են հետաքրքրված իշխանությամբ»:
«Ամենալուրջը այն չարիքներից, որոնցից տառապում է աշխարհն այս օրերին, գործազրկությունն է երիտասարդության շրջանում ու ծերերի միայնակությունը»,- հավելել է Հռոմի պապը:
Ֆրանցիսկոսը հասկացրել է, որ ոչ միայն ցանկանում է եկեղեցին մաքրել սկանդալներից, այլև այն ազատել կարիերիստներից:









































