Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի կարծիքով` թիմը շատ լավ խաղաց «Մարսել»-ի դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք` Յուրգեն Կլոպի սաները սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասան ֆրանսիական թիմի նկատմամբ, իսկ Լևանդովսկին դուբլի հեղինակ դարձավ:
«Կարծում եմ` մենք այսօր շատ լավ խաղացինք: Կատարեցինք այն, ինչ նախատեսել էինք և գոհ ենք: Հաջորդ խաղը նույնպես պետք է լավ անցկացնենք: Անձամբ ես ոչ միայն պետք է գոլեր խփեմ, այլ նաև լավ խաղ ցուցադրեմ: Սակայն, ամեն դեպքում, կարևորը հաղթանակն է, ոչ թե այն, թե կոնկրետ ով է խփում գոլերը»,- հայտարարել է Լևանդովսկին:







































