Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երանում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ 26-ամյա Գոռ Մկրտչյանը, իր կողմից վարած BMW մակնիշի 33 TՕ 305 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Ծովակալ Իսակովի պողոտայում գործող «Պիկավա Դամա» գիշերային ակումբի դիմաց տեղադրված գովազդային վահանակի հենասյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գ. Մկրտչյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ shamshyan.com-ում