Ինչպես հայտնել ենք, Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 2-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն ջախջախիչ հաղթանակ է տարել «Մարսել»-ի նկատմամբ:
Այդպիսով, գերմանական ակումբը յոթերորդ անընդմեջ հաղթանակը տարավ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում` սահմանելով ռեկորդ:
Նախկին ռեկորդը սահմանվել է 1996-1998 թվականներին:





































