ԱՄՆ-ում պետական հաստատությունների ֆինանսավորման դադարեցումը Վաշինգտոնի հյուրերին և զբոսաշրջիկներին զրկել է թանգարաններ և ազգային պարկեր այցելելու հնարավորությունից: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Դաշնային կառավարության ֆինանսավորման դադարեցման հետ կապված՝ բոլոր ազգային պարկերը փակվել են»,- նման գրությունների են հադիպել բոլոր նրանք, ովքեր ցանկացել են այցելել Վաշինգտոնի կենտրոնում գտնվող Լինքոլնի, Ջեֆերսոնի, Ռուզվելտի, Մարտին Լյութեր Քինգի հուշատախտակներին:
Բացի այդ, Ազգային արահետում անջատվել են շատրվանները: Ֆինանսավորման դադարեցումից հետո հարկադիր արձակուրդի են գնացել ավելի քան 300 աշխատակիցներ, ովքեր սպասարկում են Վաշինգտոնի կենտրոնում գտնվող հուշահամալիրները:








































