Փոլ Մաքքարթնիի մանկական՝ «Բարձր՝ ամպերի մեջ» (High in the Clouds) գրքի հիման վրա կնկարահանվի եռաչափ մուլտֆիլմ: Այս մասին հայտնում է Variety պորտալը:
Սցենարը կմշակի Ջոշ Կլաուսները («Շրեկն ընդմիշտ»): Ռեժիսորը կլինի Թոնի Բենքրոֆթը (հայտնի ստեղծագործություններից է «Մուլանը»):
Դեռևս հայտնի չէ, թե որ դերասանները կհնչյունավորեն մուլտֆիլմի հերոսներին: Մաքքարթնին անձամբ ծրագրում է սաունդթրեքի համար մի քանի նոր երգ պատրաստել:
Այն վարձույթ դուրս կգա 2015 թվականին: Նշենք, որ գիրքը Մեծ Բրիտանիայում հրատարակվել էր 2005 թվականին: Գիրքն անտառահատման հետևանքով առանց բնակավայրի մնացած սկյուռի ու նրա ընկերների մասին է:











































