Ադրբեջանական Anspress.com կայքի փոխանցմամբ, իտալական միացյալ պետության ստեղծման 150-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեժ Դավութօղլուն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրենց հանդիպման ժամանակ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը։
Դավութօղլուն ընդգծել է, որ իրեն շատ է ուրախացրել այն, որ Ալիևը լավատեսորեն է գնահատում առաջիկայում Կազանում կայանալիք եռակողմ հանդիպման հեռանկարը։
Ըստ Դավութօղլուի՝ դա հույս է տալիս, որ հակամարտության կարգավորման գործընթացում շուտով դրական տեղաշարժեր կգրանցվեն։
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը կայանալու է հունիսի 25-ին՝ Կազանում։