Գերմանական BMW ընկերությունն ամբողջ աշխարհից 176 հազար ավտոմեքենա է հետ կանչում՝ արգելակման համակարգի թերության հետ կապված: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ նման դեպքում արգելակման համակարգը կարող է շարունակել գործել, սակայն վարորդն արգելակելիս ավելի ուժգին պետք է սեղմի ոտնակին:
Հետ կանչված մեքենաներից 76 200-ը վաճառվել է ԱՄՆ-ում, 6800-ը՝ Գերմանիայում:
Խոսքը BMW-ի 3-րդ և 5-րդ սերիաներին, Z4-ին, X1-ին և X3-ին է վերաբերում: Դրանք թողարկվել են 2012-ի հունիսից մինչև այս տարվա օգոստոս ամիսը:











































