«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հոկտեմբերի 1-ին ԱԺ հայտարարությունների ժամին ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանը կամավոր և ակամա թույլ է տվել, որ երկու ուժային կենտրոններ՝ Մաքսային միությունն ու ԵՄ-ն, մեր երկրի միջոցով մաքրեն իրենց հաշիվներն իրար հետ:
«Անգամ չիմանալով փաստաթղթի բովանդակությունը՝ Հայաստանում սկսեցին կողմ և դեմ խոսել: Առանց փաստաթուղթ տեսնելու, հասկանալու դրա էությունը՝ այդ կողմ և դեմ խմբերը, որպես բանակներ, դեմ-դիմաց հայտնվեցին: Ո՞վ է այն քաղաքական գործիչը, որ ասելու է՝ անպայման լինելու է այդ Մաքսային միությունը»,- ասաց Հակոբյանը:
Նա նկատեց, որ Մաքսային միության անդամ պետություններն Ադրբեջանի շահերն են ներկայացնում, ուստի խիստ կասկածելի է, որ այնտեղ մենք հաջողություններ կունենանք: Պատգամավորը խորհուրդ-կոչով հանդես եկավ: «Մի՛ դարձեք ուժային կենտրոնների խաղալիքը»:









































