Շորհիվ նոր երգերի ու նոր համերգային շրջագայության երգչուհի Շերի հինգ տասնամյակ տևող կարիերան շարունակվում է. թողարկման է պատրաստվում 67-ամյա աստղի նոր՝ Closer to the Truth ալբոմը՝ հայտնում է entertainment.ru.msn.com-ը:
Երգչուհու խոսքով՝ ինքն իրեն այնքան լավ է զգում, ինչպես երբևէ:
«Երիտասարդ տարիքում ես մտածում էի՝ չեմ ապրի մինչ այս օրը: Ես անգամ չէի կարող պատկերացնել, որ իրականում դեռ դրանով կզբաղվեմ»,- խոստովանել է Շերը MSN-ի թղթակցի հետ զրույցում:
Շերի խոսքով՝ բեմ վերադարձն իրեն հեշտ չի տրվել, քանի որ 2001-ից ի վեր, երբ լույս է տեսել վերջին ալբոմը, երաժշտական արդյունաբերությունը ենթարկվել է զգալի փոփոխությունների:
Շերի թվով 26-րդ ստուդիական ալբոմի ձայնագրման աշխատանքներին մասնակցել են Փինքը, Թիմբալենդն ու Ջեյք Շիրզը՝ Scissor Sisters խմբից:
Շերի պաշտոնական վերադարձը բեմ տեղի է ունեցել նյույորքյան Today շոուի շրջանակում, որտեղ երգչուհին կատարել է իր նոր՝ Woman’s World երգը՝ նվիրված իր ընտանիքի նախորդ սերնդի կանանց:
Woman’s World սինգլի պրոդյուսերն է Փոլ Օկենֆոլդը:








































