Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Դավիդ Սիլվան ու կիսպաաշտպան Սերխիո Ագուերոն վերականգնվել են վնասվածքներից ու պատրաստ են ՉԼ խմբային փուլի 2-րդ տուրում կայանալիք «Բավարիա»-ի դեմ խաղին:
Իսպանացին ազդրի վնասվածքի պատճառով բաց է թողել 2 ամիս, իսկ արգենտինացի հարձակվողը թեթև վնասվածքի պատճառով բաց է թողել «Աստոն Վիլա»-ի դեմ վերջին հանդիպումը:
Նրանք արդեն մարզվել են ամբողջական ծրագրով, իսկ այսօր առավոտյան տեղի ունեցած բուժզննումից հետո հայտնի դարձավ, որ կարող են մասնակցել առաջիկա խաղին:









































