Իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի խաղացողները հավաք են կազմակերպել և քննարկել վերջին խաղերում թիմի արդյունքները:
Բացի այդ, պորտուգալացի պաշտպան Պեպեն ներողություն է խնդրել Կարիմ Բենզեմայից ՝ «Ատլետիկո»-ի դեմ խաղում վիճաբանության համար:
Հիշեցնենք, որ Պեպեն Բենզեմայից պահանջել էր չխնայել ուժերն ու պայքարել մինչև վերջ: Վիճաբանությանը միջամտել էր Սերխիո Ռամոսն ու խաղացողներին հորդորել կենտրոնանալ խաղի վրա:









































