Ուրուգվայի «Պենյարոլ» ակումբի Քևին Մենդեսը կարող է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնա»-ում: Այդ մասին տեղեկացնում է El Mundo-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ Խերարդո Մարտինոն հանդիսանում է Մենդեսի տաղանդի երկրպագուն: Քևինը համարվում է հարավամերիկյան ֆուտբոլի ամենախոստումնալից կադրերից մեկը:
Իսպանիայի գործող չեմպիոնը պատրաստ է 17-ամյա խաղացողի տրանսֆերի դիմաց վճարել 6 մլն եվրո:
Ակումբը մտադիր է գործարքն իրականացնել մինչև աշխարհի Մ-17 առաջնության մեկնարկը: Մրցաշարը կմեկնարկի հոկտեմբերին:









































