Wednesday, 08 05 2024
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
Աբովյան փողոցի բարերից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել
Եվրոպայում Ռուսաստանի «քաղական ռեսուրսները» նաեւ Ադրբեջանի՞նն են
16:24
Նավթի գները նվազել են. 07-05-24
Ալմաթիի հանդիպումը լրացուցիչ խթան կհանդիսանա սահմանազատման գործընթացը լեգիտիմացնելու համար
16:06
ԱՄՆ-ն դադարեցրել է ռումբերի մատակարարումն Իսրայել՝ Ռաֆահում դրանք օգտագործելու մտավախությունների պատճառով. CNN
Գալստանյանը կրկնում է Կրեմլից ուղղորդված թեզերն ու նմանակում մեզ. ծրագիրը գծվել է 2020-ին
Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին
«Տավուշի փրկության երթ, թե Տավուշից փրկության երթ»
15:40
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական ընտրությունները
15:38
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում ՌԴ Կուրգանի մարզում
Ողջունում և աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա

Անդրանիկի ուրվականը շարունակում է հալածել թուրքերին

Այն, ինչ մայիսի 28-ի գիշերը տեղի ունեցավ Սոչիից ոչ հեռու Լազարևի շրջանի Վոլկոնկա գյուղում, լիովին տեղավորվում է բարբարոսության մասին մեր պատկերացումների ծիրում: Հայաստանի առաջին հանրապետության 93-րդ տարելիցի նախօրեին ապամոնտաժվեց և հանվեց ականավոր զորավար Անդրանիկի դիմաքանդակը, որն ընդամենը մի քանի օր առաջ էր տեղադրվել համայնքում գերակշռություն կազմող համշենահայության ցանկությամբ ու միջոցներով:

Մամուլն այդ մասին գրեց՝ տեղեկացնելով, որ «ձեռնարկի» հեղինակը, որքան էլ տարօրինակ լինի, Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) Սոչիի կառույցի ղեկավար Հրաչ Մաքեյանն է, ով իր հերթին այդպիսի կարգադրություն էր ստացել վերադասից՝ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանից: Մաքեյանի ասելով՝ Լազարևի շրջանի ղեկավարությունն իրեն սպառնացել է, որ քանդակը չհանելու պարագայում ռուսական կողմը «բուլդոզերով կքանդի ոչ միայն Անդրանիկի արձանը, այլև մնացած ամեն ինչը, իսկ ՕՄՕՆ-ը կձերբակալի այն անձանց, ովքեր կան ցուցակում»:

«Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնի հեռախոսային հարցմանն ի պատասխան՝ Արա Աբրահամյանը, բնականաբար, չքմեղացել է. «Առաջին անգամ եմ այդ խայտառակության մասին լսում և խիստ զայրացած եմ: Վերադառնալուս պես անձամբ կպարզեմ կատարվածը, և եթե հաղորդումը համապատասխանի իրականությանը՝ կկայացվի ամենաարմատական որոշումը»,- հայտարարել է ՌՀՄ նախագահը: Ակամայից հիշում ես «Կովկասի գերուհին» կինոնկարի Սաախովին, ով Շուրիկի մոտ անտեղյակ ձևանալով Նինայի առևանգման լուրից, վերջինիս փախցնողի հասցեին բացականչում է. «Ստոր, ստոր արարած, անբարոյական տիպ, ես անձամբ կզբաղվեմ նրանով»:

Այդուհանդերձ՝ բարբարոսական գործողության հետևում պարզորոշ երևում են թուրք-ադրբեջանական տանդեմի «ականջները»: Ըստ երևույթին, նույնիսկ մահվանից շուրջ ութուկես տասնամյակ անց Անդրանիկի ուրվականը շարունակում է հետապնդել թուրքերին: Ու նրանք դիմել են քանիցս փորձված, պատմության քննությունը բռնած միջոցի. թշնամուն (չնայած տվյալ պարագայում խոսքը թշնամու ոգու մասին է) ոչնչացնել հենց նույն թշնամու ձեռքով: Թուրքը լավ գիտի, որ նման արարքների ընդունակ, փոքրոգի հայեր միշտ էլ կգտնվեն: Ցավոք:

Եվ իսկապես. ռուսալեզու մամուլի վկայությամբ՝ թուրք-ադրբեջանական որոշ գործարար շրջանակներ սպառնացել են Անդրանիկի հուշարձանը կանգնեցնելու դեպքում սառեցնել իրենց մասնակցությունը 2014 թվականին Սոչիում անցկացվելիք ձմեռային օլիմպիադայի համար օբյեկտների շինարարությանը: «Օլիմպիական շանտաժը», հավանաբար, ազդել է. լրջորեն անհանգստացած ՌԴ կառավարությունը պարզապես Աբրահամյանին հանձնարարել է կնճիռը հարթել իր ենթակայության տակ գտնվող կառույցների միջոցով: Ինչը և անխոս արվել է:

20-րդ դարասկզբի հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ, լեգենդար գեներալ Անդրանիկ Օզանյանի անունը թուրքերի և նրանց ազերի ցեղակիցների շուրթերին միշտ հնչել է իբրև ատելության, նզովքի ու սարսափի հոմանիշ: Եվ դա հասկանալի է՝ անցած դարի 10-20-ական թվականներին քաջարի հայդուկապետը Կովկասյան ճակատի ռուսական զորքի կազմում կենացմահու կռիվներ է մղել Վանում, Բիթլիսում, Մուշում, իսկ ավելի ուշ մեծ ավանդ է ունեցել ազատության համար արցախահայության դժնդակ ոգորումներում, ինչպես նաև բավական հաջող փորձեր է արել՝ խոչընդոտելու թուրքական զորքերի կողմից Նախիջևանի բռնազավթմանը, ինչի հետևանքով հրի ու սրի են մատնվել թշնամական շատ խմբավորումներ:

Վոլկոնկա գյուղում պատահածը հիշողությանս կծիկը ետ տարավ մինչև հեռավոր 1967-ը: Չնայած տակավին պատանի լինելուս՝ շատ լավ հիշում եմ Դաշքյասանի շրջանի հայկական Բանանց գյուղում Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի վրայից արծվի քանդակի առևանգման պատմությունը: Ձեռագիրը գրեթե նույնն էր՝ դարձյալ մութ գիշերով՝ գողեգող, և դարձյալ «խառն» էր հայի մատը:

Հուշարձանի բացումից մեկ օր առաջ կոմունիստական կուսակցության Դաշքյասանի շրջկոմի երկրորդ քարտուղարը՝ բնականաբար ոչ առանց Բաքվի գիտության, համախոհներ գտնելով Բանանցի սկզբնական կուսկազմակերպության ղեկավար մարմնում, դավադիր մթան քողի ետևում՝ տեխնիկայի կիրառմամբ, պոկում են վիթխարի արծիվը, որովհետև ազերի բարձրաստիճան կուսակցական գործիչներից մեկը արծվի կերպարում տեսել է Անդրանիկի խորհրդանիշը: Չէ որ հայտնի երգում հենց այդպես էլ ասվում է. «Ինչպես արծիվ՝ սավառնում ես լեռ ու ձոր…»։

Սա բավական էր, որպեսզի մեծահամբավ Ռաֆայել Իսրայելյանի հղացմամբ ու ձեռամբ Բանանցի հուշարձանին քանդակված արծիվը Ադրբեջանի կոմունիստական շրջանակները՝ ընդհուպ մինչև Ադրկոմկուսի Կենտկոմի այդ ժամանակվա առաջին քարտուղար Հեյդար Ալիև, դիտարկեն ոչ ցանկալի խորհրդանիշ և անհապաղ ապամոնտաժեն: Ընդ որում՝ բարբարոսաբար, թուրքավարի: Վաղ առավոտյան հուշարձանից արծվի անհետացման բոթը կայծակի արագությամբ տարածվում է գյուղում: Մարդիկ երկար ժամանակ ցնցակաթվածի մեջ էին՝ հարյուրներով բողոքներ ու դիմումներ են հղվում Մոսկվա, Բաքու, սակայն՝ ապարդյուն: Կարգադրությունն ամենաբարձր ատյանից էր և անբեկանելի:

Ճակատագրի հեգնանքով անցյալ տարվա հոկտեմբերի 27-ին Աստրախանում՝ հենց ԼՂ կարգավորման հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ գագաթաժողովի օրը, մեր ռազմավարական գործընկերը բացում է Հեյդար Ալիևի բրոնզաձույլ հուշակոթողը: Մինչ այդ Ադրբեջանի նախկին առաջնորդի ոչ պակաս հոյակերտ հուշարձան էր կանգնեցվել Ուլյանովսկում: Ի՞նչ է այս ամենը նշանակում, ո՞վ է այսօր Մոսկվայում որոշում, թե ում արձանը կարելի է կանգնեցնել և ումը՝ հանել: Եվ ի՞նչ չափանիշներից ելնելով:

Այս հարցերի պատասխանը թողնենք բոլոր նրանց խղճին, ովքեր Լազարևյան շրջանում հայ ազգային հերոսի և, ի դեպ, ռուսական բանակի գեներալի հուշաքանդակն ապամոնտաժելու հրաման են արձակել, ինչպես նաև՝ բոլոր նրանց, ովքեր ի կատար են ածել այդ հրամանը: Մոսկվայից մինչև Սոչի: Վաղուց է նկատված՝ կովկասյան իր քաղաքականության մեջ Ռուսաստանն առաջնորդվում է մի բանաձևով, որի իմաստը մոտավորապես հետևյալն է. «Հայաստանը գրպանումս է, իսկ թուրք ազերիներին պետք է սիրաշահել՝ մշտապես իմ ուղեծրում պահելու համար»: Վոլկոնկայի միջադեպը սույն բանաձևի առհավատչյաներից ևս մեկն է:

Գևորգ Լալայան,
ՌԱՀՀԿ խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում