Երկուշաբթի Չինաստանում Սիշա արշիպելագի շրջանում Wutip թայֆունի պատճառով խորտակվել է երեք նավ, որոնցում գտնվել են 88 ձկնորս: Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, երեքշաբթի օրվա դրությամբ հայտնաբերվել է երկու ձկնորսի աճյուն, 58-ը համարվում են անհետ կորած:
Ներկայումս նրանց փնտրում են շուրջ 22 նավ և չորս ինքնաթիռ: Երեքշաբթի՝ Պեկինի ժամանակով ժամը 14.00-ի դրությամբ, հաջողվել է փրկել 28 մարդու:
Wutip-ը դարձել է 21-րդ թայֆունը Չինաստանում: Անցած կիրակի Չինաստանում հայտարարվել էր «վտանգի նարնջագույն մակարդակ»՝ ցիկլոնի մետենալու կապակցությամբ:
Չինաստանում ընդունված է բնական աղետների զգուշացման չորս մակարդակից բաղկացած համակարգ, որում վտանգի մակարդակները նշում են կապույտ, դեղին, նարնջագուն և կարմիր գույներով:










































