Իսպանիայի իշխանությունները, իրենց ընդունած բարեփոխումների ծրագրին համապատասխան, որոշել են բյուջետային տնտեսման նպատակով 775 պետական հաստատություն ու ձեռնարկություն փակել: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան սեպտեմբերի 24-ին հայտարարել էր կենտրոնական իշխանությունների տրամադրության տակ գտնվող 67 և տարածաշրջանների իրավասության տակ գտնվող 708 կառույցի փակման մասին: Խոսքը ոչ այնքան շահութաբեր կամ եկամուտ չունեցող հաստատությունների մասին է:
Դրանց մի մասը կփակվեն, մի մասը՝ կմասնավորեցվեն, մյուսները կմիաձուլվեն: Այդ կերպ պետբյուջեն տարեկան 1.5 միլիարդ եվրո կխնայի:
Իշխանություններն ազատված աշխատողներին զբաղվածություն են խոստանում:











































