Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Նիկոլ Փաշինյանը դեմ է իբրև Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի պաշտոնավարմանը (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազի դերում զինդատախազ, գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը չի կարող լինել այլ, քան Աղվան Հովսեփյանի՝ Նոթինգհեմի դիպլոմով տեսակը: Հոկտեմբերի 1-ին ԱԺ նիստում նման գնահատական տվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Ծառը պտուղներից են ճանաչում: Կոստանյանի դատախազական կերպարն ընկալելու համար նախ պետք է ուսումնասիրել պտղուները, որ նա տվել է Հայաստանի զինդատախազ լինելու ընթացքում: Այդպիսի պտուղներից է Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ հունիսմեկյան արյունոտ դեպքերի դատաքննությունը, և այդ պտղից վատ հոտ է փչում»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ դեպքից անմիջապես հետո Կոստանյանը արել է նախաքննության ընթացքը կանխորոշող հայտարարություններ՝ պնդելով, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտնի դեպքերի ժամանակ քնած է եղել, դրանից հետո կարծիքներ են հնչել, թե նա նպատակ ունի հունիսմեկյան արյունոտ դեպքերից դուրս դնել Սերժ Սարգսյանի հովանավորյալ Սուրիկ Խաչատրյանին:

Իբրև ասվածի ապացույց՝ Փաշինյանը չորս փաստ նշեց: Առաջին՝ Ավետիք Բուդաղյանի ստացած ամենածանր վնասվածքը , ըստ փորձաքննության, ունի վերևից ներքև ուղղություն. ենթադրվում է, որ կրակոցը վերևից է, սա ժամանակագրական առումով նրա ստացած վերջին վնասվածքն է, դրանից հետո Բուդաղյանն այլևս չէր կարող նպատակադրված գործողություններ կատարել, նա տապալվել է գետնին: Փաստ երկրորդ՝ թիվ մեկ վնասվածքը Բուդաղյանին հասցրել են որդին և թիկնապահը: «Երեկ զինդատախազից ստացածս պատասխանում հաստատվեց, որ նախաքննության մարմինը պատշաճ ձևով չի նույնականացրել՝ որ վնասվածքը ով է հասցրել, որ դիրքից և այլն: Սա կարևոր է, քանի որ պատշաճ նույնականությունը կհաստատեր՝ Բուդաղյանին մահ բերած թիվ մեկ վնասվածքը չէր կարող հասցված լինել ո՛չ որդու, ո՛չ թիկնապահի կողմից, նրանք եղել են նույն հարթության վրա և չէին կարող հասցնել վերևից ներքև վնասվածք»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ նախաքննության մարմինը հիմար վիճակի մեջ է դրել ինքն իրեն՝ այս փաստի առնչությամբ տալով անիմաստ ձևակերպում՝ Բուդաղյանը կարող էր լինել ցանկացած դիրքում, որոնք խոչընդոտ չէին կարող լինել նման վնասվածք հասցնելու համար: ՀԱԿ անդամի խոսքով՝ լինգվիստիկ փորձաքննություն է պետք նշանակել՝ հասկանալու համար տրված ձևակերպումը:

Փաստ երրորդ՝ Սուրիկ Խաչատրյանի տան տեսախցիկների տեսագրության անձայն տարբերակը տարածվեց, ինչը չէր կարող պատահականություն լինել. փաստ, որ կարող է հիմք դառնալ՝ լրջորեն քննարկելու այն վարկածը, որ նախկին մարզպետը քնած չի եղել: 23:07:55 րոպեին Ավետիք Բուդաղյանը վազում է, 23:08:05-ին նրան ինչ-որ մեկը վերևից կանչում է. եթե պարզվի, որ կանչողը Սուրիկ Խաչատրյանն է, իսկ դա շատ հավանական է, գլխովին կջախջախվի նախաքննության մարմնի ներկայացրած ողջ իրականությունը:

Չորրորդ փաստը՝ կայծեր ասֆալտի վրա ՝ Բուդաղյանի դիմաց: Փաշինյանի խոսքով՝ չի բացառվում, որ դա առաջացել է վնասվածք առաջացրած կրակոցի երկվորյակ կրակոցից. մեկը դիպել է Բուդաղյանին, մյուսը բախվել ասֆալտին՝ կայծեր հարուցել, այսինքն՝ կրակոցը վերևից է եղել:

ՀԱԿ անդամը հարց բարձրացրեց ՝ արդյոք այդ հատվածը զննվե՞լ է: Նախաքննության մարմինը նշել է, որ ասֆալտապատ ճանապարհի տվյալ տեղամասը երթևեկելի հատվածում է, ինչի հետևանքով օտար ներգործությունների արդյունքում վնասվածքը կարող է պահպանված չլինել:

«Վերոնշյալն ակնհայտ է դարձնում, որ Գևորգ Կոստանյանի ղեկավարությամբ ամեն ինչ արվել է հունիսմեկյան դեպքերի փաստերը լղոզելու համար: Փաստեր, որոնք հիմք կտային լրջորեն մտածելու, թե Ավետիք Բուդաղյանին վնասվածքը կարող էր հասցնել Սուրիկ Խաչատրյանը, ընդ որում՝ նույն փաստերը կարող էին վկայել, որ գործ ունեինք ոչ թե անհրաժեշտ պաշտպանության, այլ դիտավորությամբ սպանության հետ»,- ասաց նա:

Փաշինյանը նկատեց՝ ժողովրդավարական երկրում Գևորգ Կոստանյանին ոչ թե կառաջարկեին Գլխավոր դատախազի պաշտոնում, այլ զինդատախազի պաշտոնում նրա պաշտոնավարումը կկասեցնեին, կքննարկեին նրա հարցը: Փաշինյանը հայտարարեց՝ դեմ է քվեարկելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում