Մադրիդի «Ատլետիկո»-ն պատրաստվում է հզորացնել թիմի կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այդ մասին հայտնում է AS-ը:
Տեղեկությունների համաձայն` Դիեգո Սիմեոնեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Շինջի Կագավայի ծառայություններով: Ճապոնացի ֆուտբոլիստն այնքան էլ շատ չի խաղում ընթացիկ մրցաշրջանում:
Կագավան մասնակցել է «կարմիր սատանաներ»-ի` Անգլիայի առաջնության շրջանակներում կայացած դեռևս միայն մեկ հանդիպմանը և խաղադաշտում անցկացրել է 70-ական րոպե Չեմպիոնների Լիգայի և Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած խաղերի ժամանակ:







































