Երեկ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ամփոփել է Հայաստանի նախագահության վեց ամիսները ԵԽ նախարարների կոմիտեում: Aravot.am-ի փոխանցմամբ՝ այնուհետև ԵԽԽՎ պատվիրակները հարցուպատասխան են ունեցել ՀՀ արտգործնախարարի հետ:
Պատվիրակներին մասնավորապես հետաքրքրում էին ղարաբաղյան հակամարտությանը և գենդերային ու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: Եվրոպացի պատվիրակներին հետաքրքրել է ՀՀ-ում կանանց դեմ բռնությունների աստիճանը, ընտանեկան բռնության ցուցանիշները և այլ հարցեր:
Պատվիրակներից մեկն էլ հետաքրքրվել է` ՀՀ-ում ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելման և գենդերային հավասարության ապահովման առումով:










































