Երեկվանից Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն ընթանում է քվեարկություն` «Ո՞ւմ կցանկանայիք տեսնել ՀԱԿ պատվիրակության կազմում՝ ՀԱԿ-իշխանություն երկխոսության շրջանակում» հարցով:
Հունիսի 2-ի ժամը 19:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է մոտ 600 մարդ: Մասնակիցներից յուրաքանչյուրը հնարավորություն ունի ավելացնելու իր նախընտրած թեկնածուին, ինչպես նաև ընտրելու մեկից ավելի թեկնածուների: Ըստ այդմ՝ առաջատար հնգյակը կազմում են Նիկոլ Փաշինյանը, Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Անդրանիկ Քոչարյանը և Ավետիս Ավագյանը: Նրանց հաջորդում են ևս երեքուկես տասնյակ թեկնածուներ, որոնց թվում նաև երիտասարդ ակտիվիստներ կան:
Առաջին հորիզոնականում գտնվող Նիկոլ Փաշինյանը հավաքել է մոտ 100 ձայն:








































