Մինչև տարեվերջ կթողարկվի Բրիթնի Սփիրսի 8-րդ ալբոմը: Նյութն արդեն ձայնագրված է, և 32-ամյա փոփ-երգչուհին կարող է իրեն ամբողջությամբ նվիրել Լաս Վեգասում ելույթների նախապատրաստությանը:
Բրիթնին թողարկել է իր նոր սինգլը` Work Bitch («Անառակի աշխատանք») անունով:
Նա նաև համերգ է ունեցել Մոհավի անապատում, որտեղ ուղղաթիռները տեղափոխել են 1350 երկրպագուների, 2100 շիշ ջուր, 567 տուփ էներգետիկ ըմպելիք:
Լայնամասշտաբ շոուից առաջ Սփիրսն իրեն կարգի է բերել՝ նիհարելով 12 կգ-ով: 4 ամսվա ընթացքում շաբաթական 6 անգամ, օրական 3-4 ժամով երգչուհին զբաղվել է ֆիթնեսով, հետո պարել արագ երաժշտության ներքո, ապա երկար զբոսանքներ իրականացրել:









































