Չինաստանն իր փորձագետներին Սիրիա կուղարկի՝ քիմիական զենքի ոչնչացման գործընթացին մասնակցելու համար: Այս մասին նշվում է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության կայքում:
Համապատասխան հայտարարությունը երկուշաբթի օրն արել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուն Լեյը: «Չինաստանն արդեն փորձագետներ ուղարկելու որոշում է ընդունել՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառման հանգամանքները հետաքննելու և այն ոչնչացնելու, ինչպես նաև այդ նպատակով ֆինանսական օգնություն տրամադրելու համար»,- ասել է դիվանագետը:
Հուն Լեյի խոսքերով՝ չինական կողմն ակտիվ խորհրդակցություններ է վարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Քիմիական զենքն արգելող կազմակերպության հետ՝ Սիրիայի հարցով որոշումների և բանաձևերի ընդունման գործընթացին նպաստելու համար:










































