Thursday, 11 06 2026
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան

Արմեն Մովսիսյանը՝ Ռազմիկ Ամյանի իրական հոնորարների և երգիչների՝ կեղծ թվեր ներկայացնելու մասին

Համացանցում մեծ տարածում է գտել հայ հայտնիների հոնորարների չափի մասին մի նյութ, որը նրանցից շատերի վրդովմունքն է առաջացրել:

Դե բնական է, մերոնք չեն սիրում խոսել հոնորարների մասին: Նրանք նշում են որ գոհ կամ դժգոհ են դրանց չափից, սակայն թիվ չեն բացահայտում: Իրականում մեզ մոտ ոչ աստղային հոնորարներ կան, ոչ էլ մեծ թվով աստղեր: Շոուն բիզնեսի վերածել ու երգով մեծ գումարներ աշխատել քչերին է հաջողվում:

Արմեն Մովսիսյանի փոխանցմամբ՝ Ռազմիկ Ամյանի՝ 6000 դոլարի դիմաց 20 րոպե երգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Փորձառու պրոդյուսերի հետ խոսեցինք իր երգիչների՝ Ռազմիկ Ամյանի և Մարտին Մկրտչյանի շահութաբեր լինելու և ոլորտի գնային քաղաքականության մասին:

«Ինչ վերաբերում է իմ երգիչներին, կարող եմ ասել, որ մեր պարագայում ոլորտն առավել քան շահավետ է,- ESem.am-ին ասել է Արմենը, ով հայկական շոու բիզնեսի լավագույն պրոդյուսերներից մեկի համբավն ունի, քանի որ կարողանում է ճիշտ քաղաքականություն վարել:
Մի շարք երգիչներ հստակ գնային քաղաքականություն էլ չունեն, քանի որ նրանց ռեյթինգն անընդհատ տատանվում է: Ըստ պրոդյուսերի՝ երգչի և՛ լռությունը, և՛ նոր տեսահոլովակը, և՛ հարցազրույցը պետք է ճիշտ ժամանակին և տեղին արվի. «Արդարացված լռությունը պետք է երգչին»:

Արմենի փոխանցմամբ՝ իրենք հստակ գնային քաղաքականություն են վարում, որը պատվիրատուից կախված չի փոփոխվում: «Եթե լինում են մարդիկ, ում հետ կոլեգիալ հարաբերություններ են, ելույթը կարող է լինել նվերի տեսքով, սակայն ոչ իջեցված գներով»,- ասել է Արմենն ու նշել, որ երգչի հոնորարները հաշվելը կոռեկտ չէ:

Ինչ վերաբերում է ներկայացված թվերին՝ դրանք կարող են կեղծ լինել: Պրոդյուսերն ընդգծել է, որ երգիչները կարող են շատ բարձր թվեր ասել, սակայն չգտնվի մարդ, ով նրանց վճարել է այդպիսի գումար. «Անհայտ կամ հայտնի մեկը կարող է 60 հազար դոլար պահանջել մեկ ելույթի համար: Սակայն հարցի մյուս կողմն է՝ նրան երբևէ վճարե՞լ են այդպիսի գումար»:

Արմենի փոխանցմամբ՝ երգչի գինը որոշվում է հաշվի առնելով մի քանի բան. համերգային ծրագրերի քանակը, պահանջարկն ու տվյալ շրջանում նրա վայելած մասսայանակությունը:

Այն, որ Հայաստանում չեն սիրում խոսել հոնորարների մասին, որևէ մեկի համար գաղտնիք չէ: Ինչ վերաբերում է արտերում այս հարցին ավելի թեթև նայելուն՝ Արմենն ասել է. «Արտերկրի և Հայաստանի ամենամեծ տարբերությունն այն է, որ այնտեղ երգչի համերգի, ոչ թե կոմերցիոն ելույթի գնի մասին են խոսում: Խոսքն, իհարկե, համաշխարհային աստղերի մասին է, որոնց կոմերցիոն ելույթները չափազանց մեծ գումարներ արժեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում