Բրիտանիան կարող է դուրս գալ Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայից, եթե Պահպանողական կուսակցությունը 2015 թ. աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին հաղթանակ տանի, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Երկուշաբթի օրը համապատասխան հայտարարությունն արել է երկրի ՆԳ նախարար Թերեզա Մեյը: «Անհեթեթություն է, երբ բրիտանական կառավարությունը ստիպված է այդքան երկար ճանապարհ անցել, որպեսզի կարողանա երկրից դուրս հանել պետության համար վտանգավոր օտարերկրացիներին: Ահա թե ինչու Պահպանողական կուսակցությունն իր նոր ծրագրի մեջ կներառի կոնվենցիայի պայմաններից հրաժարվելու խոստումը»,- Մանչեսթերում կայացած պահպանողականների նիստին հայտարարել է Մեյը:
Նրա խոսքերով՝ Պահպանողական կուսակցությունը պատրաստ է ձևափոխել ազգային օրենսդրությունը, եթե դա անհրաժեշտ կլինի կոնվենցիայից դուրս գալու համար:











































