Միգել Լասան Բահամի մոտակայքում կայացած արշավախմբի անդամներից է: Նա նույնիսկ ենթադրել չէր կարող, որ իր թանկարժեք տեսախցիկին կորոշի տիրանալ տեղի «ֆոտոմոդելը»՝ վագրաշնաձուկը:

1. Տղամարդը հասցրել է շնաձկան մի քանի լուսանկարներ անել մինչև գիշատիչը լողացել է դեպի նա և խլել 11 հազար ֆունտ սթեռլինգ արժողությամբ ֆոտոխցիկը, որից հետո հանգիստ լողալով հեռացել է:

2. Իրադարձությունների այսպիսի զարգացման արշավախմբի անդամները պատրաստ չեն եղել:


3. Սակայն ամեն ինչ բոլորի համար լավ է ավարտվել: Շնաձուկը, ևս հարյուր մետր լողալով, բաց է թողել տեսախցիկը, իսկ ջրասուզորդը կարողացել է այն հետ բերել:

4. Զարմանալին այն է, որ շնաձկան ատամներում հայտնված սարքավորումը չի վնասվել և աշխատանքային վիճակում է մնացել:











































